Բեմադրությունը՝ ‹‹Հույսի Կամուրջ›› ՀԿ թատերախմբի ղեկավար՝ Հ. Խաչերյան

Ռեժիսոր՝ Լ. Իվանյան

Գիտնականներ  Հիգենսը և գնդապետ Փիքերինգը փողոցում հանդիպում են  ծաղկավաճառ  էլիզային, որը թեև գեղեցիկ աղջիկ է, բայց իրեն գռեհիկ է պահում և մարդկանց դիմում է անպարկեշտ արտահայտություններով: Հիգենսը  Փիքերինգին վստահեցնում է, որ  հնարավոր է  դաստիարակության միջոցով փողոցի ծաղկավաճառ աղջկան վերածել բաձրաշխարհիկ լեդիի, ինչին Փիքերինգը չի հավատում` ասելով, որ անհնար է գռեհիկ  մարդուն դարձնել ազնվական: Հիգենսը հանձն է առնում որոշակի ժամանակահատվածի ընթացքում Էլիզային դարձնել ազնվական տիկին, ինչին չեն հավատում նաև իր ազնվական շրջապատի անձինք: Մեծ ջանքերի գնով Հիգենսին հաջողվում է Էլիզային մասնակից դարձնել բարձրաշխարհիկ ընդունելություններին: Իսկ որոշ ժամանակ անց, Էլիզա Դուլիթլը ինքն է Հիգենսին որոշ դիտողություններ անում անբարեկիրթ պահվածքի համար: Իրավիճակը հասնում է նրան, որ Հիգենսը արդեն չի պատկերացնում իր հետագա կյանքը առանց բարձրաշխարհիկ տիկին Էլիզա Դուլիթլի:

«Պիգմալիոն» Բերնարդ Շոու 2002թ.

23.09.2020

Մեկնաբանություններ (0)