Հայաստանում զգալի առաջընթաց է արձանագրվել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: Տարեցտարի ավելանում է դպրոցներում ընդգրկվող, բուժօգնություն և վերականգնողական ծառայություններ ստացող երեխաների թիվը: Հասարակական կազմակերպությունները տարաբնույթ ծառա յու թյուններ են մատուցում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին և նրանց ծնողներին:

Այնուհանդերձ, դեռևս բարելավելու շատ բան կա. հաշմանդամություն ունեցող երեխաները և նրանց ընտանիքներն իրավունք ունեն ստանալու օժանդակություն, որը պետք է համակարգված ծառայությունների միջոցով ողջ կյանքի ընթացքում հասանելի լինի երեխային: Ներառումը հնարավոր է դարձնում նրանց իրավունքների առաջանցիկ խթանումը և պաշտպանությունը:
Հատուկ կարիքներ ունեցող հազարավոր երեխաներ Հայաստանում մինչ օրս  մեկուսացված են իրենց ընտանիքներից, ընկերներից և համայնքներից, և բնակվում են մանկատներում և հատուկ գիշերօթիկ դպրոցներում: Հաշմանդամություն ունեցող բազմաթիվ երեխաներ ընդհանրապես չեն հաճախում նախակրթարան ու դպրոց և չեն մասնակցում իրենց համայնքի կյանքին: Այդ երեխաների ոչ բավարար սոցիալական ներառվածությունը շարունակում է նպաստել մեկուսացմանը:

Ներբեռնել