Առցանց գրադարանը  ստեղծվել  է «Հույսի Կամուրջ» ՀԿ-ի և «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպություն» (Դանիա) գործընկերության երկու խոշոր ծրագրերի շրջանակներում՝ «Ներառական զարգացումներ ի նպաստ արդարացի և հաշվետու հասարակության» (Դանիայի քաղաքացիական հասարակության հիմնադրամ (CISU)) և «Լսելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց ձայնը Հայաստանի զարգացման օրակարգում» (Դանիայի առաքելության խորհրդի զարգացման վարչություն (DMCDD)): Ծրագրերը միտված են Հայաստանում լսելի դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց ձայնը` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանությամբ զբաղվող  երիտասարդ փորձագետների վերապատրաստմամբ, ովքեր իրազեկման բարձրացման և շահերի պաշտպանության գործառույթներ կիրականացնեն Հայաստանի քաղաքներում և հեռավոր համայնքներում։ Կթիրախավորվեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքները՝ որպես իրենց իրավունքների պաշտպաններ:

Առցանց գրադարանը նպատակ ունի աջակցելու շահերի պաշտպանների, հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հարցրերով զբաղվող կազմակերպությունների միջև տեղեկատվության փոխանակմանը և հզորացմանը։ Ինչպես նաև, այս հարթակը հնարավորություն կընձեռի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների, դրանց հնարավոր լուծումների և խոչընդոտների վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնող աշխատանքներ իրականացնել ։

Առցանց հարթակում ներկայացված է հաշմանդամության հիմնախնդրին վերաբերող տարաբնույթ գրականություն՝ հոդվածներ, ուղեցույցներ, միջազգային կոնվենցիաներ և պետական օրենքներ:

Կայքը մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այն նախատեսված է վերջիններիս և նրանց ընտանիքների անդամների, հաշմանդամության և մարդու իրավունքներով զբաղվող փորձագետների, հասարակական կազմակերպությունների և բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող հարցերով։