Օգտագործման կանոններ

 

Որպեսզի մեր գրադարանի բոլոր նյութերն ու ծառայությունները լիարժեք հասանելի լինեն ձեզ, դուք պետք է գրանցված լինեք որպես օգտատեր: Սա ձեզ հնարավորություն կտա ներբեռնել նյութեր, գրադարանի ֆորում բաժնում ստեղծել նոր թեմաներ և/կամ մեկնաբանություններ թողնել առկա թեմաների շուրջ:

Մենք ողջունում ենք ձեր ակտիվ մասնակցությունը և մեկնաբանությունները վեբինարների և առցանց ֆորումների ընթացքում, բայց և հորդորում մնալ սահմանված կանոնների շրջանակում:

 

 

Կանոններ, որոնց պետք է հետևել Գրադարանից օգտվելիս.

  • Խնդրում ենք քննարկումների ժամանակ մնալ թեմայի շրջանակներում: Գրադարանի ադմինիստրացիան իրավասու է հեռացնել այն բոլոր մեկնաբանությունները, որոնք չեն վերաբերում թեմային և չեն համապատասխանում գրադարանից օգտվելու կանոններին:

  • Գրադարանի ադմինիստրացիան իրավասու է հեռացնել այն թեման կամ մեկնաբանությունը, որը պարունակում է վիրավորական, ռասիստական, սպառնացող կամ ոտնձգող երանգավորում, ցանկացած տեսակի անձնական հարձակումներ կամ վիրավորական տերմիններ, որոնք ուղղված են հատուկ անհատների կամ խմբերի:

  • Գրադարանի ադմինիստրացիան իրավասու է ջնջել սպամն ու այնպիսի բովանդակությունը, որը միտված է խթանելու այլ ծառայությունների կամ ապրանքների գովազդումը, կամ որոնք ներառում են քաղաքական քարոզչություն կամ լոբբինգ:

  • Գրադարանի ադմինիստրացիան իրավասու է հեռացնել անձնական տեղեկություններ պարունակող բովանդակությունը` լինի դա ձեր սեփական կամ ուրիշի տվյալները պարունակող բովանդակություն, այդ թվում՝ տան հասցե, տան կամ բջջային հեռախոսահամար, կամ անձնական էլ. փոստի հասցե: Նման քայլը պայմանավորված է միմիայն անձնական տվյալների գաղտնիության պաշտպանությամբ:

  • Օգտատերերը, որոնք չեն հետևի վարվելակերպի վերոնշյալ կանոններին, կարող են արգելափակվել:

 

 

  

Մատչելիություն

 

Մեր նպատակն է Գրադարանը բոլոր այցելուների համար հնարավորինս մատչելի և կիրառելի դարձնել, այդ թվում՝ տեսողության, լսողության, հենաշարժողական, մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար:

Փորձել ենք ապահովել հետևյալը`

  • Հնարավորություն ենք ընձեռում, ձեր կարիքներին համապատասխան, փոխել ինտերֆեյսի կարգավորումները, օրինակ՝ տառատեսակների չափերը, ֆոնային գույները, անջատել պատկերները:

  • Կայքը պատրաստելիս օգտագործել ենք բարձր կոնտրաստային մակարդակ՝ ընթերցումը հնարավորինս մատճելի դարձնելու նպատակով:

 

 

 Հետադարձ կապ

Կայքի օգտագործման ընթացքում առաջացած դժվարությունների կամ առաջարկությունների դեպքում խնդրում ենք մեզ հետ կապ հաստատել հետևյալ էլ. հասցեի միջոցով՝ [email protected]: Մենք կարևորում ենք Ձեր կարծիքը. այն օգտակար կլինի կայքի շարունակական բարելավման աշխատանքների համար: